BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սերժ Սարգսյան. Հայաստանում այլևս չկա նկարի, չկա մարդու իշխանություն

Սերժ Սարգսյան. Հայաստանում այլևս չկա նկարի, չկա մարդու իշխանություն
18.04.2018 | 01:50

2007-2017թթ. ընդգրկող տասնամյակը մեր բոլորինն է, ոչ թե՝ Սերժ Սարգսյանինը, այսօր ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ և չարժե ամեն գնով սևացնել այն, ինչ է թե, հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին` արդար չէ և չարժե անել: Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական՝ իբր ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ ուսումնասիրություններ կլինեն», - ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց` վարչապետի պաշտոնում իր առաջադրվելը չպետք է ընկալել որպես ղեկավարման 3-րդ ժամկետ:

«Նախ ինձ համար տարօրինակ է, ինչու՞ երրորդ և ոչ չորրորդ, որովհետև մինչև այդ ես նաև վարչապետ եմ եղել: Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև՝ կառավարման ողջ փիլիսոփայությունը և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել: Առավելագույնը 2 տարի հետո, վստահ եմ, իմ ասածները գրառեք խնդրում եմ, ոչ մեկի մտքով չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը որպես իշխանության շարունակություն կամ 3-րդ ժամկետ», - ասաց Սերժ Սարգսյանը: Դիմելով Էդմոն Մարուքյանին՝ նա անդրադարձավ հայտարարությանը, որ պաշտոնյաները ֆեյք են և ցանկացած հարց լուծելիս ցույց են տալիս պատից կախված Սերժ Սարգսյանի նկարը:

«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն: Մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվեու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, այլ՝ պառլամենտական համակարգում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Այլևս չկա նկարի իշխանություն, այսօր Հայաստանում կա քաղաքական ուժի իշխանություն», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ